Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Սուրեն Վոլոդյայի Ղարսայանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 14.18 քմ ընդհանուր մակերեսով 27 բնակարանը անհատույց օտարել (նվիրել) Սուրեն Վոլոդյայի Ղարսայանին՝ ծնված 1953 թվականի սեպտեմբերի 01-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սուրեն Վոլոդյայի Ղարսայանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |