Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի երրորդ նստաշրջանի հերթական թիվ 13 նիստի հետևյալ օրակարգը՝
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին։
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: