Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 10 արտահերթ նիստի օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների 2021 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
3.Գնումների գործընթաց իրականացնելու մասին։
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
5.«Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի լրիվ մաշված գույքերը դուրս գրելու մասին։
6.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին։
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: