Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 14-ի թիվ 4 հերթական նիստի օրակարգը՝
1.Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի փետրվարի 19-ի N 12-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 12-ի N 34-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և նախագծման թույլտվություն տալու մասին:
5.Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N 59-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7.Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |