Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 

Զեկ. ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ «ՆԵՔՍԹ ՋԵՆ ՍՊՈՐՏՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, համայնքում ֆուտբոլային ավանդույթների զարգացման և սպորտային կյանքի ակտիվացման նպատակով, հաշվի առնելով Բյւրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունները՝ ավագանին որոշում է․

1. Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Բյուրեղավան քաղաքի ————— փողոցի ——— հասցեում գտնվող մարզադաշտը (հիմք՝ 20 թվականի 20-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N ) 15 (տասնհինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

2. «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 2 (երկու) տարվա ընթացքում իրականացնել անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի հիմնական և ընթացիք վերանորոգումը՝ ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան։

3. Սույն որոշման 2-րդ կետի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում որոշման 1-ին կետի գործողությունը համարվում է դադարեցված և անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրումը ենթակա է լուծման։

4. Բյուրեղավան համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հետ կնքելու անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner