Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի արտահերթ նիստի օրակարգը՝
1)<<Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց>> արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին,
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու մասին,
4)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի 2019 թվականի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների 2019 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
6)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: