|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 փետրվարի 2024 թվականի N 14 - Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 32-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների պահպանման, օտարման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Ջուլետա Սերգեյի Գրիգորյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 19-ի «Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի N 74 բնակարանն անհատույց Համբարձում Գրիգորյանի ընտանիքին օտարելու մասին» N 32-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1)որոշման վերնագրում «Համբարձում Գրիգորյանի ընտանիքին» բառերը փոխարինել «Ջուլետա Սերգեյի Գրիգորյանին» բառերով․ 2) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 52․92 քմ ընդհանուր մակերեսով 74 բնակարանը անհատույց օտարել (նվիրել) Ջուլետա Սերգեյի Գրիգորյանին՝ ծնված 1956 թվականի հունվարի 02-ին:»․ 3)որոշման 2-րդ կետում «Համբարձում Գրիգորի Գրիգորյանի» բառերը փոխարինել «Ջուլետա Սերգեյի Գրիգորյանի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -8 ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -7 ԿԱՂԻՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(9.01 Մբ)
Դիմում |
|
(849.92 Կբ)
Ավագանու N 32-Ա որոշում |
|
(888.71 Կբ)
Սեփականության վկայական 50-74 |
|
(15.15 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
(360.41 Կբ)
Առաջարկություն 50/74 |
|
(550.76 Կբ)
Սոցիալական հանձնաժողովի եզրակացություն |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|