Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1-րդ մասի և 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 7 շենք 32 բնակարանի բնակիչ Մհեր Արամայիսի Բաբասյանի դիմումն ու ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող (վկայական N 29102020-07-0095, գաղտնաբառ՝ IAFGJCVDI1RV) Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց թիվ 24/58 հասցեում գտնվող 32.1 քմ ներքին (35.5 քմ արտաքին) մակերեսով բնակելի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ ավտոտնակ) ավտոտնակը 74550 (յոթանասունչորս հազար հինգ հարյուր հիսուն) դրամով և դրա զբաղեցրած 0.00355 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության (ծածկագիր՝ 07-003-0030-0032-001) հողամասը 104370 (մեկ հարյուր չորս հազար երեք հարյուր յոթանասուն) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 7 շենք 32 բնակարանի բնակիչ Մհեր Արամայիսի Բաբասյանին:
2.Նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:
3.Սահմանել, որ նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Մհեր Արամայիսի Բաբասյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |