Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 8 հերթական նիստի օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Բյուրեղավան համայնքի 2020 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
3.Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
4.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
5.Բյուրեղավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամի և աշխատակազմի աշխատակցի անհատական կազմերը հաստատելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: