Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N 63–Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) հավելվածի 5-րդ գլխի 21-րդ բաժնի 120-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել. 2) հավելվածի 5-րդ գլխի 21-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 120․1․-րդ կետով. «120․1. Համայնքի ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել ավագանու որոշումների քվեարկությանը: Համայնքի ավագանու անդամը պարտավոր է սույն կետում նշված դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |