Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 12-ի «Բյուրեղավանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Զորավար Անդրանիկի փողոցի 46/40 հասցեի հողամասը առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով «Պրես Ստենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու թույլտվություն տալու մասին» N 34-Ա որոշման 2-րդ կետում «5 (հինգ) տարի» բառերը փոխարինել «մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով, իսկ «9000 (ինը հազար)» բառերը փոխարինել «30000 (երեսուն հազար)» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |