Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի և հիմք ընդունելով Նաթելա Հակոբյանի, Հովսեփ, Անդրանիկ և Նելլի Պետրոսյանների հայտը` որոշում եմ.
1. Նաթելա Հակոբյանին, Հովսեփ, Անդրանիկ և Նելլի Պետրոսյաններին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ 2-րդ թաղամաս 4-րդ փողոց 17 (ծածկագիր՝ 07-003-0016-0010, վկայական N 31072023-07-0213) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․05 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող բնակելի տան կիսանկուղը 2 (երկու) հարկանի կիսանկուղային հարկով բնակելի տան վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 14 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Նաթելա Հակոբյանին, Հովսեփ, Անդրանիկ և Նելլի Պետրոսյաններին՝
1) նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2) կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: