Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի և հիմք ընդունելով Գյուլնարա Արզումանի Սարգսյանի լիազորված անձ Երվանդ Ֆրիկի Շուշանյանի հայտը` որոշում եմ.
1.Գյուլնարա Արզումանի Սարգսյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 6 հասցեի (ծածկագիր՝ 07-003-0031-1031, վկայական N 21042023-07-0209) բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում երկհարկանի հասարակական սպասարկման օբյեկտի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 51 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Գյուլնարա Արզումանի Սարգսյանին՝
1) նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2) կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: