Այսօր: Հինգշաբթի, 12 Հունիսի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 299-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2025 թվականի N 299-Ա

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 15-Ն որոշմամբ հաստատված կարգն ու «ՊԵՐԵՎՈԶՉԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը՝ որոշում եմ.

1.2025 թվականի հունիսի 10-ից մինչև հուլիսի 11-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում սահմանված կարգով կազմակերպել «ՊԵՐԵՎՈԶՉԻԿ» սահմանափակ պատասխանատվության ընկերության ներկայացրած՝ Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում գտնվող հողամասի տարածքում Նուռնուսի բազալտների հանքավայրում արդյունահանման թույլտվություն ստանալու համար հանրային քննարկումներ (1-ին փուլ):

2. Լսումներն անցկացնել 2025 թվականի հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին, Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Նուռնուս Գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք:

3.Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավար Աղվան Հարութունյանին՝
1)անցկացնել հանրային քննարկումները,
2) արդյունքների մասին ներկայացնել տեղեկություն։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.75 Կբ) Հայտարարություն
(135.94 Կբ) Որոշում N 299-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner