Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
26/04/2016
Վստահության գրավականը՝ կամք, նվիրում, աշխատանք

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ապրիլի 17-ին կայացավ համայնքի ղեկավարի ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրություն: Արդյունքում գործող քաղաքապետ, անկուսակցական Հակոբ Բալասյանը՝ ձայների ավելի քան քառապատիկ առավելությամբ երկրորդ անգամ վերընտրվեց Բյուրեղավան համայնքի ղեկավար: Հավատարմությունը ՙԿամք, նվիրում, աշխատանք՚ կարգախոսին վերահաստատեց Հակոբ Բալասյանի սկզբունքային գործելակերպը: Վերընտրված քաղաքապետի կարգախոսը հանրագումարն է ընտրողների համոզմունքների ու վստահության, որոնց շնորհիվ կշարունակվեն իրագործվել տարբեր ծրագրեր քաղաքի ավագանու, աշխատակազմի և բյուրեղավանցիների համատեղ ուժերով: Ի դեպ, Հակոբ Բալասյանի նախընտրական քարոզարշավը համեմատաբար պասիվ էր: Այն պայմանավորված էր շփման գծում տեղի ունեցող իրադարձություններով: Այդ օրերին նախընտրական շտաբն առավել ակտիվ ձեռնարկումներով քաղաքը մասնակից դարձրեց համահայկական անպարտելի համախմբման: Կայացավ բազմամարդ երթª ի հիշատակ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմում ընկած անմահ հերոս-հայորդիների: Բյուրեղավանը ևս իր ներդրումն ունեցավ՝ աջակցելով հայ զինվորին: Առաջնագծում սահմանապահներին սատարող Բյուրեղավանի 17 հոգանոց կամավորական ջոկատի հետ քաղաքապետը պարբերական կապի մեջ էր: Նրա կողմից կամավորականների մոտ 10 ընտանիքի 50000-ական դրամ սոցիալական օժանդակություն տրվեց, իսկ համայնքի բյուջեիցª 300000 դրամ փոխանցվեց Արցախում նախատեսվող ծրագրերին: Հ. Բալասյանի նախաձեռնությամբ, ավագանու և քաղաքի ավագ դպրոցի աշակերտների ակտիվ աջակցությամբ առաջին անհրաժեշտության պարագաներ, անհրաժեշտ քանակի մաքուր ջուր, սննդամթերք և այլ պարագաներ առաքվեցին սահմանային զորամասեր: Ապրիլի 24-ին՝Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը բյուրեղավանցիները քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքի հուշահամալիրում անմեղ նահատակների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին: Աջակցությունը մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, նրանց համար առավել բարենպաստ պայմանների ապահովումը քաղաքապետ Հ. Բալասյանի իրագործած ու առաջիկա ծրագրերի առանցքում է: Միայն վերջին 4 տարում քաղաքն ունեցավ նորաբաց, արդի ու հիմնանորոգ 2 նախակրթարան, ուր հաճախում է 235 երեխա: Հիմնանորոգվել է բարձրահարկ շենքերի 43 վերելակ: 2013 թ.-ից մինչ օրս քաղաքի հանրակացարանների սեփականաշնորհման գործընթացն ընդգրկել է արդեն թվով 164 բնակարան: Բյուրեղավանում 2013 թ.-ի օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքը: Համայնքի ավագանու որոշմամբ ամեն տարի այդ օրը նշվում է որպես Քաղաքի օր: Ընթացող շինարարությունն արդյունքում համայնքը կունենա 160 քմ սրահով, 27 մ բարձրությամբ ծիրանագույն տուֆաշեն մի հոյակերտ հոգևոր կառույց: Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին քաղաքապետարանի բակում բացվեց հուշաղբյուր: Քաղաքապետ Հ. Բալասյանի նախընտրական ծրագրով նախատեսվում է կառուցել հուշակոթողª ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Քաղաքում կառուցված բակային խաղահրապարակները, տեղադրված հարմարավետ զրուցարանները, կարուսելները հետաքրքիր ու հագեցած են դարձնում երեխաների և մեծահասակների առօրյան: 2015թ-ին Բյուրեղավանում բացվեց շախմատի դպրոց, որտեղ այսօր անվճար սովորում է 200 երեխա: 2015 թ.-ից ընթացքի մեջ է քաղաքի մշակույթի տան հիմնանորոգումը, որը հետագայում կդառնա արվեստի կենտրոն: Առաջիկա տարիներին կավարտվի քաղաքի թիվ 20 շենքի տարածքում պուրակի հիմնումը: Այս օրերին քաղաքապետի հանձնարարականով մաքրվում է 3000քմ տարածքը շինաղբից ու թափոնից: Այն կբարեկարգվի և կդառնա կանաչապատ պուրակ: Բյուրեղավանն ամբողջությամբ ապահովված է գիշերային լուսավորությամբ: Ունի շուրջօրյա ջրամատակարարում: Քաղաքապետն առաջիկայում նախատեսում է՝ վերականգնել և ընդլայնել քաղաքի ոռոգման ջրի ցանցը, ՙՀայրենադարձ՚ թաղամասն ապահովել ոռոգման ջրով, ասֆալտապատել 1-ին թաղամաս տանող ճանապարհը, թիվ 38, 39, 40, 41 շենքերի բակերը, շարունակել բնակֆոնդի բարելավմանն ուղղված աշխատանքները: Լայնամասշտաբ ծառատունկը, հստակ գրաֆիկով սանմաքրման և աղբահանության աշխատանքները այսուհետ ևս կշարունակվեն: ՙԳործընթաց՚ թերթի հետ հարցազրույցում քաղաքապետ Հակոբ Բալասյանը նշեց, որ քաղաքի ենթակառուցվածքներն ու աշխարհագրական դիրքը, Երևան-Սևան մայրուղուն մոտ լինելը, բարենպաստ պայմաններ ստեղծում են քաղաքի տնտեսության զարգացման համար: Բյուրեղավանը, իբրև նախկին Արզնի ավան, հայտնի էր արդյունաբերական հզոր պոտենցիալով: Վերջին տարիներին այստեղ հիմնվել են նոր արտադրություններ, այդ թվումª խոշոր և դրանում մեծամասամբ ներգրավված են բյուրեղավանցիներ: Տնտեսական ուղղակի գործառույթներ չունենալովª քաղաքապետարանն ի դեմ Հակոբ Բալասյանի, հնարավորինս նպաստում է ներդրումների խթանմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Պահպանվում է կապը գործարարների հետ, որոշ հարցերում էլ նրանց ու աշխատուժի համար միջնորդ օղակ դառնում, ինչպես վերջերս ՙԳլաս Ուորլդ Քամփնի՚ ընկերության դեպքում: Այստեղ ծագած որոշ խնդիրներ՝ կապված աշխատավարձերի հետ, մտահոգություն էին առաջ բերել ընկերության և աշխատողների միջև: Քաղաքապետի տեղեկացմամբª առաջիկայում խնդիրը կստանա դրական լուծում: Հընթացս շարունակվում է նաև քաղաքում նոր արտադրությունների հիմնումը, օրինակ, կաշվի վերամշակման արտադրությունը: Սոցիալական ծրագրերի շրջանակում քաղաքում գործում է բարեգործական ճաշարան, իսկ սոցիալական հատուկ խմբերիª պարբերաբար տրամադրվում ֆինանսական աջակցություն: Հանրության առջև բաց ու թափանցիկ աշխատանքը, պարբերական լուսաբանումները լրատվամիջոցներով, քաղաքապետարանի պաշտոնական կայքովª www.Byureghavan. am և ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ապահովում է լիարժեք իրազեկում: Բյուրեղավանը վերընտրեց առաջընթացի ուղին և թո°ղ որ այն հարատևի:

ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ

«Գործընթաց»
Տեղեկատվավերլուծական անկախ թերթ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner