Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 51-րդ և 66-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասի վրա առկա է սեփական շինություն, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, N 1078104 սեփականության վկայականը,  շինության սեփականատեր Արմիկ Աշոտի Ալեքսանյանի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամաս 1-ին փողոց 36/1 հասցեում գտնվող 0.0095 հա (կադաստրային ծածկագիր 07-003-0040-0028, սեփականության վկայական N 1078104, տրված՝ 2006 թվականի մարտի 02-ին) բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ամբողջ կադաստրային արժեքով՝ 421980 (չորս հարյուր քսանմեկ հազար ինն հարյուր ութսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել շինության սեփականատեր Արմիկ Աշոտի Ալեքսանյանին (անձնագիր՝ AU0531546, տրված՝ 2021 թվականի դեկտեմբերի 01-ին, 059-ի կողմից):

2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Արմիկ Աշոտի Ալեքսանյանի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.06 Մբ) Դիմում
(20.45 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner