Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմը հաստատելու մասին» N 84–Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ լրացումները՝ 1) 1-ին ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ. «դ. Լիանա Գևորգյան,». 2) 2-րդ ենթակետը լրացնել նոր «ե» պարբերությամբ. «ե. Վալենտինա Կաղիյան,». 3) 3-րդ ենթակետը լրացնել նոր «դ» պարբերությամբ. «դ. Արմեն Սարգսյան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |