Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի № 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 33-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի ու հիմք ընդունելով «Ջրաքար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Աննման Ազատի Ղուկասյանի դիմումը՝ որոշում եմ.
1.«Ջրաքար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 19 շենք 42 (վկայական N 02052025-07-0099, կադաստրային ծածկագիր՝ 07-003-0033-0022-011-063) խանութի բաժանվող մասերին տրամադրել հասցեներ՝
1) 85․51 քառակուսի մետր մակերեսով բաժանվող մաս 1-ին՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 19 շենք 42 խանութ.
2)76․22 քառակուսի մետր մակերեսով բաժանվող մաս 2-ին՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 19 շենք 42/1 խանութ։
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեների գրանցում կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: