Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 06-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 3 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի թիվ 3 հերթական նիստի օրակարգը՝

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:

2. Բյուրեղավան համայնքի 2022 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին:

3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

4. Մեկ անձից գնման ընթացակարգով գնում կատարելու թույլտվություն տալու մասին:

5.«Բյուրեղավան համայնքի սեփականության 2021 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:

6. Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող լրիվ մաշված գույքերը դուրս գրելու մասին:

7. Փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին:

8.2021 թականին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության մասին:

9.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման տարեկան հաշվետվության մասին:

10.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավանում ոռոգման համակարգի ներքին ցանցի կառուցում և վերանորոգում» ծրագիրը հաստատելու մասին:

11.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի ճանապարհների ասֆալտապատում» ծրագիրը հաստատելու մասին:

12.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքում մանկապարտեզի կառուցում» ծրագիրը հաստատելու մասին:

13.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով ««Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի ձեռք բերում» ծրագիրը հաստատելու մասին:

14.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքում մարզադպրոցի կառուցում» ծրագիրը հաստատելու մասին:

15.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրի հանգստի գոտու վերանորոգման շրջանակներում պուրակի կառուցում» ծրագիրը հաստատելու մասին:

16.«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի ֆինանսական գործունեության նախահաշիվը և դրա 2021 թվականի կատարողականը հաստատելու մասին:

17.«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության լրիվ մաշված գույքերը դուրս գրելու մասին:

18.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 12-ի N 24-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

19.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 60 բնակարանը Արամ Հովհաննեսի Ապրեսյանին անհատույց օտարելու մասին:

20.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 41 բնակարանը Լենա Հրաչիկի Դովլաթյանին անհատույց օտարելու մասին:

21. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 27 բնակարանը Սուրեն Վոլոդյայի Ղարսայանին անհատույց օտարելու մասին:

22. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 25 բնակարանը Լեռնիկ Սուրենի Ղարսայանին անհատույց օտարելու մասին:

23. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 16 շենքի թիվ 44 հասցեի բնակելի տարածքը Սարգիս Գրիշայի Բադիկյանին անհատույց օտարելու մասին:

24. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ անվանափոխելու մասին:

25.Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին:

26.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Հայկազ Բաղդասարյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:

27.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Արման Խանզադյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:

28.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Վարդան Սուքիասյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:

29.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Հայկ Վարդևանյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner