Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 6 հերթական նիստի օրակարգը՝
1.Բյուրեղավան համայնքի 2020 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 65-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 76-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
6.«Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհային մրցույթի հայտադիմումի գնահատման արդյունքին հավանություն տալու և համայնքային ներդրման չափ սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |