|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մայիսի 2024 թվականի N 28 - Ա |
«ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել համայնքային սեփականություն հանդիսացող բժշկական սարքավորումներ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված բժշկական սարքավորումների պահպանման և սպասարկման ծառայությունների իրականացումը հանձնարարել «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -8 ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(18.75 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
(497.94 Կբ)
Ֆինանսական հանձնաժողովի եզրակացություն |
|
(10.95 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|