Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 34-րդ հոդվածի ու հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Դանիել Դանիելյանի զեկուցագիրը՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 04-ի «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 39–Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման 2-րդ կետում «2.126.600 (երկու միլիոն հարյուր քսանվեց հազար վեց հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «2.226.500 (երկու միլիոն երկու հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր)» թվով և բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և նրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 04-ից հետո ծագած հարաբերությունների վրա: |