Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 41-Ն որոշումը ու Արկադի Արմանի Պողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել «ԱՐԿԱԴԻ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջը Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 21/54 հասցեում գտնվող ծաղկի սրահի վերևի հատվածում արտաքին գովազդ 2մ x 0․5մ․ չափսի մեկ վահանակ փակցնելու (Թույլտվություն N 11 կցվում է):
2.«ԱՐԿԱԴԻ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202411 հաշվեհամարին մուծել ամսական 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ տեղական տուրք` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հաստատված թույլտվությունը «ԱՐԿԱԴԻ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: