Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5․1-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Մարգարիդ Ալբերտի Աբգարյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Բյուրեղավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 1991 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը «3 անձանց» բառերից հետո լրացնել
«՝ Հակոբ Քաջավանի Խեչոյանին, ծնված՝ 1957 թվականի ապրիլի 02-ին,
Մարգարիդ Ալբերտի Աբգարյանին, ծնված՝ 1963 թվականի օգոստոսի 20-ին,
Քաջավան Հակոբի Խեչոյանին, ծնված՝ 1990 թվականի ապրիլի 26-ին» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։