Համաձայն «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանով հաստատված կարգի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 25-Ա որոշմամբ հաստատված N1 հավելվածի 8-րդ կետը՝ որոշում եմ.
1.2025 թվականի ապրիլի 22-ին ժամը 10:00-ին անցկացնել մրցույթներ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար`
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ (ծածկագիր` 2.1-3).
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-6).
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-2).
4)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3-3)։
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարությունների տեքստերը` համաձայն հավելվածի:
3.Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմին` սահմանված կարգով իրականացնել մրցույթների նախապատրաստական աշխատանքները:
4.Մրցութային հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնող լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: