Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 27-ի երկրորդ նստաշրջանի արտահերթ թիվ 3 նիստի հետևյալ օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023 – 2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին:
4. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
5.Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 19-ի N 77-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: