Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, համայնքում ֆուտբոլային ավանդույթների զարգացման և սպորտային կյանքի ակտիվացման նպատակով, հաշվի առնելով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը և հիմք ընդունելով «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը՝ ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 65 հասցեում գտնվող մարզադաշտը (հիմք՝ 2010 թվականի հոկտեմբերի 08-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2744772) 15 (տասնհինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
2. «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝ 1) համաձայն «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող հնգամյա զարգացման գործարար (ներդրումային) ծրագրի, մինչև 2029 թվականի հունվարի 1-ը ավարտել մարզադաշտի կառուցումը, տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները և անհրաժեշտ սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերումները․ 2) մինչև մարզադաշտի կառուցապատման աշխատանքների մեկնարկը՝ թույլատրել «Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործել մարզադաշտը. 3) աջակցել Բյուրեղավան համայնքին կառուցելու ֆուտբոլային մարզադաշտ՝ ներդնելով առնվազն 50000000 (հիսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ․ 4) մարզադաշտը անվճար տրամադրել Բյուրեղավանի համայնքապետարանին՝ համայնքային միջոցառումները կազմակերպելու նպատակով․ 5) Բյուրեղավան համայնքի ավագանու առաջարկությամբ համայնքի մեկ ներկայացուցչի ընդունել աշխատանքի։
3. Սույն որոշման 2-րդ կետի պահանջները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում որոշման 1-ին կետի գործողությունը համարվում է դադարեցված և անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրումը ենթակա է լուծման։
4. Բյուրեղավան համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «Նեքսթ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
5.Ուժը կորցրած ճանաչել Բյուրեղավան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 11-ի «Բյուրեղավան քաղաքային համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու մասին» N 12-Ա որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |