Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 87 - Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2023 թվականի N 87 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԽՈՑԵԼԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 68-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 28-ի N 74-Ն որոշմամբ սահմանած Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները`ավագանին որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ՝
Արփինե Սուքիասյան - համայնքի ավագանու անդամ.

Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝
Անի Իգիթյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ.

Հանձնաժողովի անդամներ՝
Աննա Մկրտչյան - համայնքի ավագանու անդամ,
Կարապետ Հարությունյան - համայնքի ավագանու անդամ,
Մարինե Խաչատրյան - «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործավար,
Հասմիկ Խաչիկյան - Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գլխավոր հաշվապահ,
Նվարդ Ալավերդյան - «Բյուրեղավանի համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի կազմակերպիչ,
Սարգիս Ղազարյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ,
Արևիկ Գաբրիելյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ.

Հանձնաժողովի քարտուղար՝
Աննա Սահրատյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, սոցիալական աշխատող:

2.Հանձնաժողովի նախագահին նշանակել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 12-ը:

3․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի «Բյուրեղավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 68-Ա որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -8

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆՆԱ

ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.03 Կբ) Ավագանու 2023 թվականի նոյեմբերի 28-ի N 74-Ն որոշման հավելված
(320.45 Կբ) Հայտարարություն
(18.33 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(331.33 Կբ) Սոցիալական հանձնաժողովի եզրակացություն
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner