Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1-րդ մասի և 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «բ» և «ե» ենթակետերի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Ա Վեհափառի փողոց 9 շենք 31 բնակարանի բնակիչ Ռոզաննա Սերգեյի Մելիքյանի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց 9/37 (վկայական N 17122020-07-0118, գաղտնաբառ՝ S4QSYJWUNNTT) հասցեում գտնվող հասարակական նպատակային նշանակության 18.23 քմ ներքին (21.28 քմ արտաքին) մակերեսով ավտոմասերի պահեստն ու 23.5 քմ ներքին (24.3 քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը 861.462 (ութ հարյուր վաթսունմեկ հազար չորս հարյուր վաթսուներկու) դրամով և դրա զբաղեցրած 0.01644 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության (ծածկագիր՝ 07-003-0032-0027) հողամասը 913․987,2 (ինը հարյուր տասներեք հազար ինը հարյուր ութսունյոթ ամբողջ երկու տասնորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Ա Վեհափառի փողոց 9 շենք 31 բնակարանի բնակիչ Ռոզաննա Սերգեյի Մելիքյանին:
2.Նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:
3.Սահմանել, որ նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Ռոզաննա Սերգեյի Մելիքյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: