Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի ՝ ավագանին որոշում է. 1.Թույլատրել Բյուրեղավան համայնքի ղեկավարին` սեփական նախաձեռնությամբ ընդունել որոշում` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված անշարժ գույքը (հողամասը և շինությունները) օտարելու վերաբերյալ՝ նախապատվություն տալով կառույցն իրականացրած անձին:
2.Շինությունների նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարներն իրականացվում են շինությունները գնողի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |