Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 60-Ն որոշումը, Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Տիգրան Հովսեփյանի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1.Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողակտորին (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0053-0017-ից) տրամադրել հասցե․
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Հայրենադարձ թաղամաս 101:
2.Փոփոխել Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Հայրենադարձ թաղամաս 101 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0053-0017-ից) 0․0500 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ դարձնելով բնակելի կառուցապատման՝ համաձայն հաստատված հատակագծի:
3. Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեի գրանցում կատարելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։