Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 04-ի հինգերորդ նստաշրջանի արտահերթ թիվ 14 նիստի հետևյալ օրակարգը՝
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2․Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն/անհամաձայնություն տրամադրելու մասին։
3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին:
4․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: