Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ և 29-րդ կետերի և հիմք ընդունելով հանրային լսման 2025 թվականի փետրվարի 03-ի N 02 արձանագրությունը` ավագանին որոշում է. 1․ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Բյուրեղավան համայնքում գտնվող 07-051-0202-0042 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում Ֆանտան-Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրի 1-ին տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման վերաբերյալ տրամադրել նախնական համաձայնություն (կամ անհամաձայնություն):
2․ Առաջարկել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |