Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների: Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման՝ 2024 թվականի մարտի 05-ին, ժամը 18:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք) տեղի կունենա «Արմա Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվող Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում գտնվող 07-055-0212-0139 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում լիթոիդային պեմզայի հաստատված պաշարների արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2024 թվականի մարտի 5-ը, ժամը՝ 9:00-18:00:
Հեռախոսահամար՝ (0222) 65203, էլ. փոստ` hamaynqapetaran@byureghavan.am: