Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 62-րդ և 64-րդ կետերի ու հիմք ընդունելով Վահագն Արթուրի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Վահագն Արթուրի Խաչատրյանին և Մարգարիտա Գագիկի Աբրահամյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Այգեգործական զանգված 14-րդ թաղամաս թիվ 54 հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0143-0027, սեփականության վկայական N 08062022-07-0041, տրված՝ 2022 թվականի հունիսի 8-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել.
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամասի 8-րդ փողոց 56:
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: