Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ և 29-րդ կետերի և հիմք ընդունելով հանրային լսման 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 08 արձանագրությունը` ավագանին որոշում է. 1․«Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած՝ Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում 144 աշակերտով կրթահամալիրի կառուցման գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն/անհամաձայնություն:
2․Առաջարկել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |