Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 27 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 0.1442 հա հողամասում (կադաստրային համար 07-003-0013-0131) կազմակերպել ավտոկայանատեղ:
2.Դիմել լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ համաձայնություն ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալուց հետո: |