Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հակոբ Սուրենի Բալասյանը ծնվել է 1959 թվականին, Աբովյանի շրջանի (այժմ՝ Կոտայքի մարզ) Արզնի ավանում:

Կրթությունը

1966-1976 թվականներին հաճախել է Բյուրեղավանի միջնակարգ դպրոց:

1981 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը

1981-1991 թվականներին աշխատել է «Հայապակի» արտադրական միավորումում՝ որպես հերթափոխի պետ, կոմերիտական կազմակերպության քարտուղար, արհմիության կոմիտեի նախագահ,

1991-1996 թվականներին՝ Կոտայքի շրջխորհրդի գործկոմում՝ որպես նախագահի տեղակալ,

1996 թվականին՝ Կոտայքի մարզպետարանում՝ որպես բաժնի պետ, 1998 թվականին՝ որպես մարզպետարանի քարտուղար, 2002 թվականին՝ որպես Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար,

2008 թվականին ընտրվել է Բյուրեղավանի քաղաքապետ,

2012, 2016 թվականներին վերընտրվել է Բյուրեղավանի քաղաքապետ,

2017-2022 թվականներին Բյուրեղավան համայնքի ղեկավար,

2022 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ՝ որպես «Միասնություն» դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձ առաջադրվել է որպես համայնքի ղեկավարի թեկնածու և ընտրվել է Բյուրեղավան համայնքի ղեկավար: 

Շնորհվել է

2004 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած է, ունի 2 զավակ, 5 թոռնիկ:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝ Աշխ հեռ. 022265203
Էլ. փոստ՝էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am
Գրել նամակ՝

Ընդունելություն

Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2018 թվականի մարտի 23-ի N 117-Ա որոշմամբ հաստատվել է Բյուրեղավանի համայնքապետարանում քաղաքացիների ընդունելության կազմակերպմանման կարգը՝ համաձայն հավելվածի:
Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2018 թվականի 23 մարտի N 118-Ա որոշմամբ հաստատվել է Բյուրեղավան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրեր համայնքի ղեկավարի աշխատանքային շրջաց կատարելու գրաֆիկը՝ համաձայն հավելվածի:

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

(18.82 Կբ) Ծրագիր
Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

0

Լիազորությունների

Սկիզբ՝12/11/2022
Ավարտ՝

Կուսակցություն

Անկուսակցական

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner