Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի №912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով N 27112023-07-0204 սեփականության վկայականը, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յոհաննես Լեփսիուսի փողոց 12 շենք 4 բնակարանի բնակիչ Վիկտորիա Ավետիսի Պետրոսյանի 2023 թվականի մայիսի 16-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամասի 1-ին փողոց 2/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 3.85 քմ մակերեսով պարիսպը 7580,65 (յոթ հազար հինգ հարյուր ութսուն ամբողջ վաթսունհինգ հարյուրերորդական) դրամով և դրա զբաղեցրած 0.02076 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության (ծածկագիր՝ 07-003-0023-0014) հողամասը 922117,68 (ինը հարյուր քսաներկու հազար հարյուր տասնյոթ ամբողջ վաթսունութ հարյուրերորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յոհաննես Լեփսիուսի փողոց 12 շենք 4 բնակարանի բնակիչ Վիկտորիա Ավետիսի Պետրոսյանին:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:
3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում են Վիկտորիա Ավետիսի Պետրոսյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |