Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 03
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 նոյեմբերի 2024 թվականի N 03

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքում 2024 թվականի նոյեմբերի 04-ից մինչև 18-ը ներառյալ կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2025 թվականի տեսակները, դրույքաչափերն ու արտոնությունները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», 
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2025 թվականի դրույքաչափերը, հաշվարկման մեթոդները և արտոնությունները սահմանելու մասին»

նորմատիվ որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի համացանցային պաշտոնական կայքում (http://byureghavan-kotayk.am/) հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2024 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ  ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել կայքում կամ ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով (hamaynqapetaran@byureghavan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև

 



Կից փաստաթղթեր՝
(140.29 Կբ) Տեղական տուրք - 2025
(125.93 Կբ) Տեղական վճար և ծառայությունների վճար - 2025
(57.80 Կբ) Աղբահանության վճար - 2025
(55.40 Կբ) Տեղական տուրք - տեղեկանք հիմնավորում
(50.89 Կբ) Տեղական վճար և ծառայությունների վճար-տեղեկանք հիմնավորում
(54.46 Կբ) Աղբահանության վճար - տեղեկանք հիմնավորում
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner