Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 60-Ն որոշումը, Էմմա Գեորգիի Ալլախվերդյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Փոփոխել Էմմա Գեորգիի Ալլախվերդյանին սեփականության իրավունքով պատկանող` կադաստրային քարտեզում սխալմամբ բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման 0.0050 հեկտար մակերեսով արտացոլված 07-003-0025-0077 կադաստրային ծածկագրով հողամասի գործառնական նշանակությունը՝ դարձնելով հասարակական կառուցապատման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: