Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքում 2025 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 28-ը ներառյալ կազմակերպվող «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի եկեղեցու հարակից քաղաքային զբոսայգու հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիայի ծրագրի հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի համացանցային պաշտոնական կայքում (http://byureghavan-kotayk.am/) հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2025 թվականի հոկտեմբերի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել կայքում կամ ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով (hamaynqapetaran@byureghavan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև
