Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 41-Ն որոշումը ու Զարուհի Վալերիկի Վարդանյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել «Զարուհի Վալերիկի Վարդանյանի» անհատ ձեռնարկատիրոջը Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյանի փողոց 11/40 հասցեում գտնվող «Օզոն» պատվերների ստացման կետում 2 լուսային վահանակների վրա արտաքին գովազդ 0․75 մ x 0․75 մ և 2.06 մ x 0․5 մ, չափսի երկու վահանակ տեղադրելու (Թույլատվություն N 03 կցվում է):
2.«Զարուհի Վալերիկի Վարդանյանի» անհատ ձեռնարկատիրոջը՝
Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202411 հաշվեհամարին մուծել ամսական 2385 (երկու հազար երեք հարյուր ութսունհինգ) դրամ տեղական տուրք` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հաստատված թույլտվությունը «Զարուհի Վալերիկի Վարդանյանի» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: