Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 22-28-րդ կետերի, Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 28-ի N 40-Ա և համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 19-ի N 487-Ա (փոփոխված՝ 2025 թվականի հոկտեմբերի 08-ի N 528-Ա որոշմամբ) որոշումների ու հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի N 1-Հ 03 արձանագրությունը՝ որոշում եմ․
1.Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության վկայական N 27052025-07-0065, տրված՝ 2025 թվականի մայիսի 27-ին, կադաստրային ծածկագիր՝ 07-051-0101-0446) Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գարուն թաղամասի 1-ին փողոց 137/1 հասցեի 285 քմ մակերեսով հողամասն օտարել Մխիթար Տիգրանի Գրիգորյանին։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, գտնվում է տարածագնահատման 13-րդ գոտում, չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս:
3.Մխիթար Տիգրանի Գրիգորյանը պարտավոր է.
1)համայնքապետարանի 900105202171 հաշվեհամարին վճարել հողամասի գինը՝ 2 430 000 (երկու միլիոն չորս հարյուր երեսուն հազար) դրամ.
2) Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 61 000 (վաթսունմեկ հազար) դրամ՝ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար, և 5000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման համար:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մխիթար Տիգրանի Գրիգորյանի կողմից:
5.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ղազարյանին (նույնականացման քարտ՝ 013724315, տրված՝ 2022 թվականի հուլիսի 19-ին, 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)՝ կատարել գյուղ Նուռնուս Գարուն թաղամասի 1-ին փողոց 137/1 հասցեի հողամասը Մխիթար Տիգրանի Գրիգորյանին օտարելու հետ կապված գործարքներ և կնքել աճուրդ վաճառքի պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մխիթար Տիգրանի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: