Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի հինգերորդ նստաշրջանի հերթական թիվ 16 նիստի հետևյալ օրակարգը՝
1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին:
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2025 թվականի վարձատրության չափը որոշելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների 2025 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
6․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 27-ի N 17–Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ» ծրագիրը հաստատելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: