Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 15-ի վեցերորդ նստաշրջանի հերթական թիվ 06 նիստի հետևյալ օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի N 63-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին:
3․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում գտնվող 0․04342 և 0․02850 հեկտար մակերեսներով հողամասերը համայնքի սեփականություն ճանաչելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: