Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 30-ի N 04-Ա և համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 03-ի N 513-Ա (փոփոխված՝ 2025 թվականի հոկտեմբերի 08-ի N 529-Ա որոշմամբ) որոշումների ու հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի N 1-Հ 01 արձանագրությունը՝ որոշում եմ․
1.Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 42 շենք 36/1 հասցեի 13.24 քմ մակերեսով բնակարանն (սեփականության վկայական N 21122021-07-0081, տրված՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ին, կադաստրային ծածկագիր՝ 07-003-0037-0101-068-059) օտարել Անահիտ Գալուստի Մնացականյանին։
2.Անահիտ Մնացականյանը պարտավոր է.
1) համայնքապետարանի 900105202171 հաշվեհամարին վճարել բնակարանի գինը՝ 1 700 000(մեկ միլիոն յոթ հարյուր հազար) դրամ.
2) Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 61 000 (վաթսունմեկ հազար) դրամ՝ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար, և 5000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման համար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Անահիտ Գալուստի Մնացականյանի կողմից:
4.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ղազարյանին (նույնականացման քարտ՝ 013724315, տրված՝ 2022 թվականի հուլիսի 19-ին, 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)՝ կատարել Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 42 շենք 36/1 հասցեի բնակարանը Անահիտ Գալուստի Մնացականյանին օտարելու հետ կապված գործարքներ և կնքել աճուրդ վաճառքի պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Գալուստի Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: