Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի ու հիմք ընդունելով Ալեքսան Ռաֆայելի Նալբանդյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Ալեքսան Ռաֆայելի Նալբանդյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ քաղաք Բյուրեղավան 22 շենքի թիվ 3 բնակարանի (վկայական N 0200256, տրված՝ 2000 թվականի դեկտեմբերի 22-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել`
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 22 շենք 3 բնակարան:
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորման գրանցում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: