Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների պահպանման, օտարման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունն ու Գայանե Սարգսի Հարությունյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 55 բնակարանը Կարո Արամի Հարությունյանի ընտանիքին անհատույց օտարելու մասին» N 28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) որոշման վերնագրում «Կարո Արամի Հարությունյանի ընտանիքին» բառերը փոխարինել «Գայանե Սարգսի Հարությունյանին» բառերով․ 2) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 15.87 քմ ընդհանուր մակերեսով 55 բնակարանը (նախկին 4-րդ հանրակացարան, թիվ 62 սենյակ) անհատույց օտարել (նվիրել) Գայանե Սարգսի Հարությունյանին՝ ծնված 1970 թվականի սեպտեմբերի 11-ին:»․ 3)որոշման 2-րդ կետում «Կարո Արամի Հարությունյանի» բառերը փոխարինել «Գայանե Սարգսի Հարությունյանի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |