Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 15-Ն որոշմամբ հաստատված կարգն ու «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունները՝ որոշում եմ.
1.2024 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2025 թվականի հունվարի 16-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում սահմանված կարգով կազմակերպել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Բյուրեղավան համայնքում գտնվող 07-051-0202-0042 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրի օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
2. Լսումներն անցկացնել 2025 թվականի հունվարի 16-ին, ժամը 17:00-ին, Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք:
3.Բյուրեղավան բնակավայրի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավար Բորիկ Դավթյանին՝
1) անցկացնել հանրային քննարկումները,
2) արդյունքների մասին ներկայացնել տեղեկություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: